Պատերազմի դադարեցումը բացարձակապես խելամիտ էր։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք կարող էինք դժվարություններ ունենալ Քյալբաջարի և Լաչինի շրջանների ազատագրման ժամանակ։ Բնական կլիման այս տարածաշրջանում, լեռները կարող էին դառնալ խնդիր մեզ համար։ Ձմեռը նույնպես մոտենում էր»,- նշել է նա։