Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Bayraktar Akinci նորագույն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքը համալրել է թուրքական բանակի զինանոցը:
«Այսօր մենք ողջունում ենք մեր բանակի զինանոցում աշխարհի լավագույններից մեկի՝ Bayraktar Akinci ծանր անօդաչու սարքի ընդգրկումը։ Սա մեր անկախության ևս մեկ խորհրդանիշն է։ Թուրքիան դարձել է երրորդ առաջատար երկիրը, որն ունի նման տեխնոլոգիաներ։ Մենք վճռական ենք Թուրքիան անօդաչու կործանիչի տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դարձնելու հարցում», – ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թեքիրդաղում անօդաչու թռչող սարքի փոխանցման արարողության ժամանակ։
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է արտահանում Ուկրաինա, Կատար և Ադրբեջան: