Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններին թույլատրված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի երեքշաբթի: Այս մասին հայտարարել է ընտրությունների անցկացման շտաբի քարտուղար Իսմայիլ Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 16 հազար մարդ։ Գրանցման ընթացակարգի ավարտից հետո բոլոր թեկնածուներն անցնում են Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի ստուգումը:
Ընտրությունները պետք է անցկացվեն 2020 թվականի փետրվարի 21-ին։
Մեջլիսը միապալատ խորհրդարան է, որն ընտրվում է 4 տարի ժամկետով և գաղտնի քվեարկությամբ և բաղկացած է 290 պատգամավորներից։