Բաքվում փակել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեիի գրասենյակը և Հուսեյնիե մզկիթը:
Այս մասին АПА գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։
Նա տեղեկացրել է, որ գրասենյակի գործունեությունը դադարեցվել է բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով։
Հատկանշական է, որ գրասենյակը փակ է Բաքվի և Թեհրանի միջև վերջին օրերին կտրուկ սրված հարաբերությունների ֆոնին։ Նշենք նաև, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, «Մեծ արարում» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել էր երկրում «իրանական լրտեսական ցանցի» գոյության մասին:
«Երբ խոսում են Ադրբեջանում հինգերորդ շարասյան մասին, ամեն ինչ ենթադրում է հյուսիսը, թեև փաստով նրա ներկայացուցիչները Իրանի հետ կապված կազմակերպություններ են»,- հայտարարել է Մուստաֆան՝ հավելելով, որ «Հինգերորդ շարասյունը» իբր քաղաքական գործունեություն է ծավալում կրոնական քողի ներքո: Նա խորհրդարանին կոչ է արել երկրի օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք արգելում են նման կազմակերպությունների գործունեությունը։