Վրաստանում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Ջուանշեր Բուրչուլաձեի և Հուլուսի Աքարի եռակողմ ձեւաչափով հանդիպումը:
Ինչպես հաղորդում Է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը:
«Հատուկ ընդգծվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված ռազմավարական գործընկերության այս պլատֆորմը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, կայուն զարգացման, ինչպես նաև մեր ժողովուրդների բարեկեցության տեսանկյունից», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն։