Հոկտեմբերի 5-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Իրանի սահմանային տերմինալներն առաջիկայում կրկին կբացվեն զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ Մոհամադ Մեհդի Շահրիարին հայտարարել է. «Ներքին գործերի նախարարի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ից ուղևորները կարող են անցնել նահանգի սահմանը՝ սանիտարական նորմերի պահպանման և ՊՇՌ-թեստերի արդյունքների տրամադրման պայմանով»:
Շահրիարին նաև ընդգծել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը շարունակվում է սովորական ռեժիմով ՝ երկու պետությունների ընդհանուր սահմանային տերմինալներում: