Ադրբեջանի ռազմածովային ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ռազմանավերի եւ ծովային հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում կկատարվեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքի պահպանման և պաշտպանության առաջադրանքները», – ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ հոկտեմբերի 11-13-ը: