Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին կայցելի Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է RT-ն, Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը:
«Բաքերին բարձրաստիճան ռազմական պատվիրակության գլխավորությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով կմեկնի Ռուսաստան», – ասել է Մոկադամը:
Նշվում է, որ գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում երկրների համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվա էր ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։