Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի մասնակցության, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Валдай» միջազգային ակումբի նիստի ժամանակ:
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության, ոչինչ անել հնարավոր չէ ։ Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից», – ասել է նա ։
Պուտինի խոսքով ՝ «կան շատ պարզ և պրագմատիկ բաներ, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում գտնվում են քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը»:
«Կան բաներ, որոնք նույնպես փոխադարձ փոխզիջումներ են պահանջում, ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել », – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա հայտարարել է, որ ռուսական կողմը նույնպես կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը։ «Բայց, իհարկե, մենք կողմ ենք նաև բազմակողմ ձևաչափեր գտնելուն։ Այդ թվում, ասենք, ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ», – հայտարարել է նա։
Պուտինն ընդգծել է ապագային նայելու անհրաժեշտությունը։ «Չէ որ բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածով նախատեսված է ռուսական զորակազմի գտնվելու հնարավոր երկարաձգումը։ Բանն այն է, որ երկու երկրների միջև հարաբերություններ կառուցվեն, ահա թե ինչն է ամենակարևորը», – ասել Է ՌԴ նախագահը։