ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։