Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը բավականին վատ է, դա ֆիզիկապես երևում է, բայց որ ամենակարևորն է՝ նա ունի հաղորդակցման և հիշողության լուրջ խնդիրներ։ Նա չի կարող հիշել անունները, նա դեռ հիշում է իմը, բայց զրույցի ընթացքում պարզվեց, որ նա չի հիշում իր մի քանի ընկերների անունները: Նախկին նախագահին Ռուսթավի բանտում այցելելուց հետո լրագրողներին ասել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում է բժիշկների խորհրդատվությունից, քանի դեռ չի թույլատրվել այլընտրանքային խմբի ստեղծումը։
«Առողջական վիճակից ելնելով՝ այլընտրանքային հանձնաժողովի մասով ստանում ենք բացարձակապես ձևական, չհիմնավորված մերժումներ և պարզ է, որ անորոշ ժամանակով այս իրավունքի ապօրինի ձգձգում ենք ունենալու։ Ուստի Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ նա այլևս չի մասնակցի բժիշկների խորհրդատվությանը, այսինքն՝ չի ենթարկվի նրանց հետազոտմանը, քանի դեռ այլընտրանքային բժշկական հանձնաժողով չի ընդունվել։
Անձամբ նա վստահություն և հարգանք է հայտնում բոլոր բժիշկներին, սակայն կարծում է, որ էապես քաղաքականացված այս հարթակը այլևս չի արտահայտում իր շահերը, այլևս չի ծառայում իր առողջությանը»,- ասել է Գվարամիան։