Նոր զանգվածային ցույց է տեղի ունենում Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։ Կազմակերպիչները հայտնել են, որ մասնակիցներից մեկի գլուխն է վնասվել, ինչ-որ մեկը տանիքից քար է նետել հավաքվածների ուղղությամբ։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ, նախկին նախագահը հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրաստանում մի քանի քրեական գործերով նրա նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարվել:
Նախկին նախագահն այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Սաակաշվիլին հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: