Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ.Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։
Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։