Սեւ ծովի թուրքական հատվածում «Սակարիա» գազի հանքավայրի շահագործման ինժեներա-նախագծային աշխատանքներն ավարտված են, խողովակների մատակարարման պատվերը ձևակերպված է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Նրա խոսքով ՝ գազատարի կառուցումը կմեկնարկի 2022 թվականի գարնանը։
Թուրքիայի նախագահը 2020 թվականի օգոստոսի 21-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի մինչև 2023 թվականը կարգավորել Սևծովում գազի արդյունահանումը: