Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի ջանքերն ուղղված են փոխադարձ համագործակցության զարգացմանը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Անդրադառնալով նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի և Ռայիսիի միջև կայացած հանդիպմանը՝ նախարարը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են տարանցիկ, էներգետիկ, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:
«Մեր երկրներն ու ժողովուրդները ոչ միայն հարևաններ են, մեզ կապում են նաև սերտ բարեկամական հարաբերությունները»,- ասվում է նրա հրապարակման մեջ: