Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակի մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դոնֆրիդը Ադրբեջանի կողմից Հայաստանի 10 զինծառայողների վերադարձը, ինչպես նաեւ Երեւանի կողմից Բաքվին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը որակել է «որպես հարաբերությունների կարգավորման դրական ուղերձ»: