Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է:
Նախարարի խոսքով, որին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է մոտ 25 տոկոս:
«Հայաստանի տրամադրած ականադաշտային քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Դա ժամանակ է պահանջում»,- հայտարարել է Բայրամովը։