Վրաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակման երկու դեպք: Ինչպես հայտնում է «Sputnik Գռուզիան», այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Վարակը հայտնաբերվել է երկու մարդու մոտ, ովքեր վերջերս են վերադարձել ճանապարհորդությունից:
«Նրանք Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր այցելել են ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Դուբայ։ Երկուսն էլ մեկուսացված են»,- ասել է Գամկրելիձեն։
Նա ասաց, որ լաբորատորիաներում ընդհանուր առմամբ տասը կասկածելի դեպք է ուսումնասիրվել։ Պարզվել է, որ դրանցից ութը «դելտա» և «դելտա պլյուս» շտամներ են, ևս երկու դեպքում կիրականացվի խոր հետազոտություն:
Անցյալ շաբաթ օրը Վրաստանը Գերմանիայից ստացել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ախտորոշող ՊՇՌ թեստեր:
Նոր SARS-CoV-2 շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 20-ին: