Մենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների սկսմամբ շահագրգռված ենք։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք խաղաղ դարաշրջանի բացմանը, ուրեմն պատսրատ ենք նաև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Մենք ինչի՞ ենք այս բանակցությունները սկսել։ Այս ամենը տարվում է նաև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ես դեռևս մայիսին հայտարարել եմ, որ պատրաստ եմ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը։ Դեռ անցյալ նոյեմբերից հայտարարել եմ, որ մենք ուզում ենք կոմունիկացիայի բացմանը։ Բնական է, որ Ադրբեջանըւ փորձելու է այնպես անել, որ իր շահերը արտահայտված լինեն»,-նշեց Փաշինյանը։