Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ այս շաբաթ Պարսից ծոցում Իրանի կողմից անցկացված զորավարժությունները նախազգուշացում են դարձել Իսրայելին:
«Այս զորավարժություններում շատ հստակ ուղերձ կար՝ լուրջ, իրական ։ .. Դա սիոնիստական վարչակարգի իշխանություններին նախազգուշացում էր սպառնալիքի մասին։ …»,- Սալամիի խոսքը մեջբերում է Интерфакс-ը:
Իրանցի գեներալը Իսրայելին խորհուրդ է տվել «զգուշանալ սխալներից»։ «Մենք նրանց ձեռքերը կկտրենք, եթե նրանք սխալ քայլ անեն։.. Իրական գործողությունների և զորավարժությունների միջև տարբերությունը հրթիռների արձակման անկյունների փոփոխությունն է», – հավելել է Սալամին։