Ղազախստանում խաղաղապահ ուժերի ներկայության տևողությունը կախված կլինի իրավիճակից և հանրապետության ղեկավարության որոշումից, իսկ գործողության ավարտից հետո զորքերը դուրս կբերվեն, РИА новости-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կարճ կլինի։ Իսկ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման մեջ այդպես էլ հնչում է՝ «կարճ ժամկետով»: Թե որքան է այդ կարճ ժամկետը՝ մի քանի օր, թե մի քանի շաբաթ, կախված կլինի Ղազախստանում ստեղծվող իրավիճակից և, իհարկե, Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից»,- ասել է Զասը։
Նրա խոսքով` եթե հանրապետության ղեկավարությունը «համարում է, որ իրավիճակը կայունացել է, և այն վերահսկվում է սեփական ուժերով՝ առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, օպերացիան կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»։