Հունվարի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջեւ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակի շուրջ:
Բայրամովը պատմել է տարածաշրջանային վերջին իրավիճակի, այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններ իրականացնելու համար Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին: