Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ ընդունելությունների տանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին է հանձնել «Բարեկամության» շքանշան:
«Պետական պարգևը շնորհվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար», – հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը:
Վարդան Տողանյանը «Բարեկամության» շքանշանով պարգևատրվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: