Թուրքիան գտնում է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում, այլ ոչ թե երրորդ պետությունում: Այս մասին գրում է Daily Sabah՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան նախընտրեց, որպեսզի Հայաստանի պահանջով բանակցությունների առաջին փուլը տեղի ունենա Մոսկվայում», – գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը կայացել է երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ: Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։