Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարելմ, ավելին, օրինակ 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և հավակնություններ չունի։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։
«Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել և Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, դուք չեք գտնի ՀՀ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել»,– նշեց վարչապետը
Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։
Մանրամասն՝ տեսնյութում։