Իրանը վերսկսել է Թուրքիա բնական գազի մատակարարումը սահմանափակ ծավալով։ Այս մասին հայտնել է թուրքական Botas նավթագազային ընկերությունը, փոխանցում է ТАСС-ը:
Նշվում է, որ Գյուրբուլակ – Աղրը անցակետով Թուրքիա բնական գազի մատակարարումը չէր կարող իրականացվել իրանական կողմում գազի փոխադրման համակարգի անսարքության պատճառով: Ընկերության տեղեկատվության համաձայն՝ Իրանից գազի մատակարարումները սկսվել են «թեստային նպատակներով՝ սահմանափակ քանակությամբ»:
Ավելի վաղ, հունվարի 21-ին իրանական Sana գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի ազգային գազային ընկերությունը վերսկսել է Թուրքիա գազի մատակարարումը: Նրա տվյալներով՝ հունվարի 19-ին առաջացած տեխնիկական անսարքությունները, որոնց պատճառով որոշվել է 10 օրով դադարեցնել գազի մատակարարումը, վերացվել են: Իրանական կողմի վարկածով՝ գազի արտահոսք է տեղի ունեցել թուրքական կայարանում։