«ԵԱՀԿ-ն այն միջազգային ձևաչափն է, որ ստեղծվել է՝ գտնելու ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորումը։ Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ և այդ ձևաչափով արդյունքներից մեկը խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումն է»,- այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ հիմնարար սկզբունքները, որոնցից առանցքային էին ԼՂ բնակչության ինքնորոշոման իրավունքը, և խախտվել է ուժի չկիրառման սկզբունքը։
Իր հերթին Շալենբերգը պնդեց, որ կարմիր գծերն այնքան էլ արդյունավետ չեն տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացում։