Թուրքիան բրիկետներից կառուցված տասնյակ հազարավոր տներ է փոխանցել Սիրիայի Իդլիբ քաղաքի բնակիչներին, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փետրվարի 6-ին գրում է Daily Sabah-ը։
«Այսօրվա դրությամբ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում հարկադիր վերաբնակների համար կառուցվող 63 500 տներից 52 500-ի շինարարությունն ավարտվել է, սկսվել է ևս 7 500-ի շինարարությունը: Պատրաստվածներից շահագործման է հանձնվել մոտ 46 000-ը», – հայտնել է նախարարը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ ներկայում Իդլիբում ապրում է մինչև 3,9 մլն սիրիացի, որոնց օգնում են հումանիտար կազմակերպությունները։