Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման անցկացման նախաձեռնությունը հայկական կողմից էր: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպում անցկացնել կամ Ավստրիայում, կամ Շվեյցարիայում։
«2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշում է կայացվել հանդիպում անցկացնել Վիեննայում», – պարզաբանել է նա: