Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել ՌԴ ԱԳՆ-ի կողմից պատմական փաստերի մատնանշմամբ հրապարակման կապակցությամբ:
Մասնավորապես ՌԴ ԱԳՆ-ն Facebook-յան իր պաշտոնական էջում հիշատակել է 1828թ․ Թուրքմենչայի պայմանագրի այն դրույթը, որտեղ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են դառնում։
«Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերբանակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված հայկական մարզում, որը նպաստել է ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»,- նշվում է պատմական ակնարկում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի կողմից նման փաստաթղթի հրամարակման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև «Փոխգործակցության հռչակագրի» ստորագրումից անմիջապես հետո: