Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրապիզոն քաղաքում երկուշաբթի բողոքի ցույց է տեղի ունեցել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների դեմ՝ Թուրքիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ցուցարարները Ռուսաստանին քննադատող պաստառներ են պարզել։
Ակցիայի կազմակերպիչներից Տատյանա Ուրխանը պահանջել է անհապաղ դադարեցնել «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի տարածքում և միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող պատերազմը»։
Նշենք, որ նախորդ օրը նմանատիպ բողոքի ակցիաներ էին անցկացվել նաև Ադրբեջանում։