Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Արարատ Միրզոյանը հանդիպում են անցկացնում Անթալիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։
«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,- հայտնում է «Անադոլու»-ն:
Նշենք, որ Թուրքիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ֆորումի շրջանակներում Միրզոյանը մինչ այս հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: