Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ՝ պայմանով, որ Հայաստանը կընդունի իր առաջարկած 5 հիմնարար սկզբունքները։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ադրբեջանն առաջ է քաշել հետևյալ սկզբունքները՝
Ադրբեջանի ԱԳՆ-ում բացահայտել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները:
▪️ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:
▪️ Միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորությունը:
▪️ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:
▪️ Սահմանազատում և սահմանագիծում, սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
▪️ Տրանսպորտի և հաղորդակցության ուղիների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունը ԱԳՆ-ը պատասխանել էր Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։