Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ միավորումը Հանրապետության ռազմավարական նպատակն է, այն կլինի իր պատմական հայրենիքի կազմում, հաղորդում է РИА новости-ն։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է՝ մեր ճանապարհը, ժողովրդի իղձը։ Եվ այդ մենք շարժվելու ենք ճանապարհով։ Մենք շուտով կանենք համապատասխան իրավական քայլերը. Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում», – ասել է Բիբիլովը։