Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներ են տեղի ունեցել, դրանք ուժեղանում են քամու պատճառով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya պարբերականը:
«Չանաքքալեի Բայրամիչ շրջանում բռնկված անտառային հրդեհն ուժեղացել է ուժեղ քամու պատճառով։ Անտառկառավարման բրիգադներն պայքարում են հրդեհների դեմ, որը սպառնում է հարակից բնակելի շրջաններին»,- գրում է պարբերականը։
Պարբերականը, վկայակոչելով քաղաքի վարչակազմին, հայտնում է, որ կրակը դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել: «Հրդեհը շարունակվում է»,- նշում է պարբերականը։