«3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) տեղի կունենա մոտ ժամանակներս», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս, չի կարելի ժամանակ կորցնել», – ասել է Ալիևը՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հարթակի շրջանակներում անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնել, այլապես, ըստ Ալիևի, այն կկորցնի իր նշանակությունը։
«Մենք իրական արդյունքների կողմնակից ենք։ Մենք շատ հստակ պատկերացում ունենք տարածաշրջանի ապագա զարգացման (Հարավային Կովկաս – խմբ.) վերաբերյալ։ Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և այսուհետ էլ կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մեր նպատակներին հասնելու համար», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։