Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր» է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր և հեռատես ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Համապարփակ կարգավորման ճանապարհին շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել։ Հայաստանը վայելում է ԵՄ աջակցությունը արդար խաղաղության որոնման գործում», – գրել է Կլաարը Twitter-ում։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի հարցում Երևանից պահանջում է նվազեցնել նշաձողը: