Ակնայում (Աղդամ) ճանապարհաշինության վրա աշխատող տեխնիկան պայթել է ականի վրա:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) հատվածում՝ Աղդամ-Ֆիզուլի ճանապարհին: Վարորդը չի տուժել։