Որոշ հարցեր կային, որ ես համաձայն չէի վարչապետի։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պատճառների մասին հարցին։
«Երբ ես ստանձնեցի պաշտոնը, ես ասացի, որ դիվանագիտությունը չի հանձնվել և վստահ էի, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք մեր մեջքն ուղղել և ապահովել մեր պետական շահերը։ Մենք բավականին աշխատանքներ էինք տարել և միջազգային հանրության կողմից ապահովել էինք անհրաժեշտ աջակցությունը»,-նշեց նախկին ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետպատերազմյա մի շարք հայտարարություններ, որոնք, ըստ նախկին նախարարի, լիովեին համապատասխանում էին հայկական կողմի շահերին։
«Ես չեմ կարող ասել, թե իմ պաշտոնավարումից հետո ինչ գործընթացներ են ընթացել, բայց կողմնակի դիտարկմամբ՝ դրանք «պատերազմից հետո բարձրացող փոշի է։ «…» Անգամ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-նշեց նախկին դիվանագետը։
Նշենք, որ մինչ լրագրողների հետ զրույցը՝ Այվազյանը բավականին երկար զրուցում էր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։