Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Օլսոնի և Կովկասում բանակցությունների հարցերով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ:
«Մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը։