Բաքվում կայացել է Հարավային Կովկասում ամերիկյան առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային հանդիպումը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում Քելլի Դեգնանը, Հայաստանում Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին։ ԱՄՆ-ի Եվրոպայի և Եվրասիայի օգնության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը և Կովկասում բանակցությունների ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը:
«Տարածաշրջանի և Վաշինգտոնի գործընկերները հավաքվել էին մտքեր և տեղեկատվություն փոխանակելու համար: Քանի որ Միացյալ Նահանգները նշում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, մենք ընդգծում ենք մեր հանձնառությունն ամրապնդելու մեր գործընկերությունը և ապահովելու ավելի ապահով, կայուն և բարգավաճ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։