Հայ-թուրքական կարգավորման գործընթացի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում»,-նշվում է հաղորդագրության մեջ։