Ապրիլի 28-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ նախագահի ԱՊՀ մասնակից պետությունների հետ Ռուսաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Պետրակովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպումից առաջ տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի իրագործման և Կասպից ծովի հերթական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերի շուրջ:
Նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կասպիական հարցի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի եռակողմ հայտարարությունների իրականացումը, ներառյալ սահմանների սահմանագծման և հաղորդակցությունների բացման հարցը: