Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարեդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել մարտահրավերները և օգտվել նոր հնարավորություններից։ Այս մասին ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Վրաց պաշտոնյան հայտնեց, որ Միրզոյանի հետ քննարկել է տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները և դրանց ուղղված երկու երկրների համատեղ ջանքերը։
«Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում համագործակցությանն ու կայուն համեկեցությանը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Առանցքային կերպով կարևորվել է տարածաշրջանային տարանցիկ ներուժը, որը կրիտիկական է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար»,- նշել է վրացի պաշտոնյան։
Մանրամասն՝ տեսանյութում։