Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Վահիդ Հաջիևին՝ Զանգելանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ:
Ըստ Ալիևի՝ Զանգելանի շրջանի տարածքով անցնող երկաթգիծը ոչ միայն կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև նոր ճանապարհ կդառնա միջազգային բեռնափոխադրումների համար:
«Դրա համար էլ, միևնույն ժամանակ, նախկին հարկադիր վերաբնակների հարմարավետության համար մենք արագացված տեմպերով կառուցում ենք չորս և վեց երթևեկության գոտի ունեցող ավտոմոբիլային ճանապարհ։ Այդ ճանապարհի փուլային հանձնումը շահագործման կսկսվի հաջորդ տարվանից», – հայտարարել է Ալիևը։