Ադրբեջանը և Ավստրիան պայմանավորվել են աշխատել Չինաստանի և Եվրոպայի միջև մուլտիմոդալ փոխադրումների ապահովման ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, ADY Container և Rail Cargo ընկերությունները «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Ավստրիական դաշնային երկաթուղիներ» ԲԸ-ի դուստրերը, փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել:
Համաձայն պայմանավորվածությունների՝ կողմերը համատեղ կաշխատեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Եվրոպայից, ինչպես նաև ռումինական Կոնստանցա նավահանգստից դեպի վրացական Փոթի նավահանգիստ և այնուհետ Կենտրոնական Ասիայի և Չինաստանի ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների անխափան և արագ կազմակերպման ուղղությամբ: