2022 թվականի սկզբից Ադրբեջանի բնակչության թվաքանակն ավելացել է 10 812 մարդով (0,1 տոկոսով)՝ ապրիլի 1-ի դրությամբ հասնելով 10 167 178-ի։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Պետական վիճակագրական ծառայությունը:
Ըստ տվյալների՝ բնակչության 52,9%-ը կազմում են քաղաքային բնակիչները, 47,1%-ը՝ գյուղական։ Տղամարդկանց և կանանց միջև թվային հարաբերակցությունը հավասար է: