Ադրբեջանը որոշել է Հայաստանի հետ սահմանների սահմանագծման և սահմանազատման ազգային հանձնաժողովի կազմը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ասադովը նշել է, որ Ադրբեջանը նաև որոշել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմը: