Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրան բողոք է ներկայացվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ Արցախ այցի և նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման կապակցությամբ։
Նշենք, որ, ըստ Արցախի կառավարության մամլո ծառայության՝ այդ հանդիպումը կայացել էր Գորիսում։