Ադրբեջանի իշխանությունները ընթացիկ տարում կավելացնեն ռազմական ծախսերը` խորհրդարանում ներկայացված պետբյուջեի չափորոշիչների փոփոխությունների նախագծի շրջանակներում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, պաշտպանության 7 ազգային անվտանգության ապահովման համար կհատկացվի լրացուցիչ մոտ 595 մլն մանաթ (մոտ 350 մլն դոլար):
Արդյունքում 2022 թվականին այս հոդվածով ֆինանսավորման ծավալը, հաշվի առնելով փոփոխությունները, կկազմի 5 մլրդ 94,759 մլն մանաթ (գրեթե 3 մլրդ դոլար):